ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

«Քայլերն արդեն իրականացվում են»

«Քայլերն արդեն իրականացվում են»
18.11.2016 | 00:26

Մեկ շաբաթ է՝ ակտիվորեն քննարկվում է 1000 դրամի պարտադիր ապահովագրությունը ուղղված բանակին, իսկ վերջին երեք օրերին այն դարձել է թեժ քննարկման առարկա։ Գաղտնիք չէ, որ պետությունն այս քայլին չէր գնա, եթե տնտեսությունը վերջին տասը տարում անընդմեջ անկում չապրեր։ Ի՞նչ քայլեր են իրականացվում տնտեսության աշխուժացման համար՝ փորձեցինք ճշտել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆԻՑ։


«Առաջին հերթին մենք ստեղծել ենք հարթակներ, որտեղ ինստիտուցիոնալ առումով համագործակցելու ենք ներդրողների, գործարարների հետ։ Այսօրվանից, ըստ ոլորտների, այս հանդիպումները տեղի են ունենում։ Դրա արդյունքում ստեղծվում են այդ հարթակները։ Առաջին քայլով մենք փորձելու ենք մասնավոր հատվածի մտածողության մեջ ամրապնդել պետության նկատմամբ վստահությունը։ Դրա գործիքներից մեկն էլ հավասար գործարար դաշտի ստեղծումն է։ Երկրորդ՝ աշխատանքներ են տարվում ներդրողների հետ։ Ներդրումային միջավայրի բարելավման նպատակով գործելու է մեկ պատուհանի սկզբունքը։ Այսպիսով, Հայաստանում ներդրում կատարող ցանկացած անձ, ի դեմս պետության, կզգա ընկերական ձեռք, որը նրան սկզբից մինչև վերջ կուղղորդի։ Մշակում ենք պոտենցիալ ներդրողների և առաջատար գաղափարակիրների միջև կապի ստեղծման ծրագիր։ Երրորդ՝ աշխատանքներ ենք իրականացնում արտահանումը խթանելու համար, որն անմիջականորեն կնպաստի տնտեսության աշխուժացմանը։
Բոլոր ուղղություններով էլ քայլերն արդեն իրականացվում են»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ